Նորություններ: Յուրաքանչյուր դիմումատու մեր կենտրոնում կարող է իր հանդիպման տեսակը Սովորականից և «Պրայմ թայմից» փոխել «Պրեմիումի» : Սա հնարավոր է միայն այն դեպքում, եթե հանդիպումը նշանակված է տվյալ օրվա համար:
Ավելին կարդալու համար սեղմե՛ք այստեղ: Բոլոր նորությունները.

Հավելյալ վճարովի ծառայություններ

Մեր առավել շատ վաճառվող ծառայությունները

Ստեղծված է Ձեր վիզայի դիմում- հայտ ներկայացնելու փորձը բարելավելու համար:

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ մեր փորձառու աշխատակիցները կարող են աջակցել Ձեզ մեր կենտրոնում ընտրելու Ձեզ համար առավել հարմար ծառայություններ:

«Պրեմիում»

Մեր Պրեմիում ծառայության ընտրությունը տալիս է Ձեզ հնարավորություն և հարմարավետություն ներկայացնելու Ձեր վիզայի դիմում-հայտը յուրահատուկ և ընդարձակ սրահում՝ առանց հերթերի: Մեր փորձառու գործակալներից մեկի կողմից անհատական աջակցության ընթացքում Դուք կվայելեք գաղտնիությունը և կարող եք օգտվել զովացուցիչ ըմպելիքների հյուրասիրությունից:

Ընտրե՛ք ճկուն ամրագրման հավելյալ հարմարավետություն և ցանկացած բացակայող փաստաթուղթ տվյալ օրվա ընթացքում ավելացնելու հնարավորություն տրամադրող Պրեմիում ծառայությունն այսօր և ստացե՛ք հարմարավետություն ու մտքի խաղաղություն:

Դուք կարող եք դիմել ամրագրված հանդիպման օրը ժամը 9:30-ից մինչև 16:30՝ բացառությամբ ընդմիջման ժամի:

Դիմում-հայտի լրացումը, 10 էջ պատճենահանումը/տպումը, տեղեկատու զանգը՝ անձնագրի վերադարձի մասին անմիջապես տեղեկանալու համար, ներառված են ծառայության արժեքի մեջ: Դուք կարող եք փաստաթղթեր ավելացնել միայն տվյալ օրվա ընթացքում մինչև ժամը 16:30:

Վերև
Արտահերթ հանդիպում

Ցանկանու՞մ եք ներկայացնել Ձեր դիմում-հայտն առանց նշանակված հանդիպման:

Ընտրե՛ք մեր «Արտահերթ հանդիպում» ծառայությունը:

«Արտահերթ հանդիպում» ծառայության հասանելիությունը սահմանափակ է: Խնդրում ենք զանգահարել մեզ հետ 10:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում «Արտահերթ հանդիպում» տարբերակն ընտրելու համար կամ հաղորդագրություն ուղարկել մեր ԶԱՆԳԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ համարին՝ +374 55 909 449 (Օրինակ՝ Հարգելի ԹիԷլԷսկոնտակտ, ես ուզում եմ դիմել «Արտահերթով», անուն, ազգանուն, թռիչքի ամսաթիվ):

«Արտահերթ հանդիպումը» առանց գրանցման դիմելուց բացի որևէ այլ արտոնություն չունի:

Դիմում-հայտը պետք է լինի ամբողջական, այլապես Դուք կարող եք այս ծառայությունը փոխարինել և օգտվել Ոսկե փաթեթի առավելություններից

Վերև
Փրայմ Թայմ

Շա՞տ զբաղված եք և չեք կարող գալ մեր կենտրոն մեր աշխատանքային ժամերին: Մենք հատուկ Ձեզ համար բաց կլինենք ընդմիջման ժամին և երեկոյան:

«Փրայմ Թայմ» ծառայության հասանելիությունը սահմանափակ է: Դուք կարող եք ընտրել այս ծառայությունը՝ պատվիրելով այն միայն ամրագրված հանդիպման նախօրդ օրը: Դուք կարող եք փոխել Ձեր ամրագրված հանդիպումը՝ ընտրելով հետևյալ հասանելի ժամերը՝ 13:00, 13:30, 17:00 կամ 17:30: Դիմում-հայտը ներկայացնելուց հետո, Դուք չեք կարող ավելացնել որևէ փաստաթուղթ:

Վերև
Ոսկե փաթեթ

Վայելե՛ք Վիզաների Կենտրոնի ճկունությունն իր հարմարավետ սպասարկմամբ:

«Ոսկե փաթեթ» ծառայության հասանելիությունը սահմանափակ է: Խնդրում ենք զանգահարել մեզ հետ այն օրը, երբ ցանկանում եք ներկայացնել Ձեր դիմում-հայտը՝ ստուգելու նույն օրը հանդիպման հասանելիությունը: Առցանց գրանցումը, դիմում-հայտի լրացումը, 10 էջ պատճենահանումը/տպումը, տեղեկատու զանգը, անձնագրի առաքումը Երևանի տարածքում ներառված են ծառայության արժեքի մեջ: Դուք կարող եք փաստաթղթեր ավելացնել միայն տվյալ օրվա ընթացքում մինչև ժամը 16:30:

Վերև

Իմացե՛ք ավելին բոլոր հասանելի
ծառայությունների մասին:

բոլոր ավելացված արժեքային ծառայություններ